Օբաման բյուջեի նվազման նոր պլան չի առաջարկել. նա նախընտրում է իր նախկին առաջարկները: Օբաման և կոնգրեսականները համաձայնության չեն եկել, նրանց բանակցությունները արդյունք չեն տվել:
Օբամայի հանդիպումը դեմոկրատ սենատորների, Ներկայացուցիչների պալատի խոսնակի հետ տևել է մեկուկես ժամ: Բանակցություններին մասնակցել են նաև փոխնախագահն ու ֆինանսների նախարարը:
Բանակցությունների հիմնական թեման հարկային հարցն է: Բյուջե մուտք արվող գումարներն ավելացնելու նպատակով Օբաման առաջարկում է տարեկան 400 հազար դոլար վաստակող ամերիկացիների հարկերը մեծացնել, իսկ Բոներն առաջարկում է ավելացնել միայն միլիոնատերերի հարկերը:
Համաձայնության չգալու դեպքում բյուջեի նվազումը կսկսի հաջորդ տարվա սկզբից` ծախսերի 1.2 տրիլիոնով կրճատմամբ:









































