Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին տարեկան եզրափակիչ կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը ընթացիկ ծախսերի կատարման նպատակով այլևս պարտք վերցնել չի պատրաստվում:
«Երբ մենք ասում ենք, որ բյուջեի դեֆիցիտը պետք է կազմի 2,8 տոկոս, դա նշանակում է, որ մենք այլևս պարտք չպետք է վերցնենք, հատկապես՝ բարձր տոկոսադրույքներով: Հաջորդ տարի մենք վարկ կվերցնենք միջազգային այնպիսի կազմակերպություններից, ինչպիսիք են Ասիական զարգացման բանկը, Համաշխարհային բանկը և Եվրոպական բանկը, սակայն դրանք բոլորը կլինեն ներդրումային ծրագրեր, որոնք ուղղված կլինեն ճանապարհաշինարարության, ջրամատակարարման և այլ ենթակառուցվածքների զարգացմանը: Ընթացիկ ծախսերը կատարելու համար մենք պարտք չենք վերցնի»,- հայտարարել է Խադուրին:
Ավելին՝ նա նշել է, որ հաջորդ տարի կառավարությունը մտադրվել է վերադարձնել Արժույթի միջազգային հիմնադրամի պարտքը:











































