Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը բաց կթողնի 2013 թվականի Ավստրալիայի Բաց առաջնությունը: Այդ մասին է հայտնում Рейтер-ը: Պատճառը չի նշվում:
Australian Open-2013-ը` «Մեծ սաղավարտ»-ի առաջին մրցաշարն է: Այն կկայանա հունվարի 14-27-ին` Մելբուրնում:
Նադալը հանդես չի եկել 2012 թվականից` ծնկների վնասվածքի պատճառով: Նա բաց է թողել Օլիմպիադան, ԱՄՆ-ի Բաց առաջնությունը և Դևիսի գավաթի եզրափակիչը: Իսպանացին կորտ էր վերադառնալու դեկտեմբերին, ինչը, սակայն, տեղի չունեցավ` թենիսիստի ստամոքսի ինֆեկցիայի պատճառով:








































