ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բյուջետային բանակցությունների կողմերին մտադիր է ներկայացնել միջոցառումների ծավալուն փաթեթ, որոնք թույլ կտան խուսափել տնտեսության համար բացասական ազդեցություններից:
Օբաման Սպիտակ տուն է հրավիրել Կոնգրեսի ղեկավարներին, որպեսզի վերջին անգամ փորձի համոզել դեմոկրատներին և հանրապետականներին գնալ փոխզիջման, որն անհրաժեշտ է «բյուջեի ճեղքվածքի» կանխարգելման համար:






































