Այսօր Իսպանիայում կատակի օր է: Ուստի ակումբներն ու ֆուտբոլիստները որոշել են զվարճանալ: Վաղ առավոտյան «Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն հայտարարություն է հրապարակել, իբր ծնվել է իր և երգչուհի Շակիրայի առաջնեկը:
«Մենք տղա ենք ունեցել: Անչափ երջանիկ ենք: Նրան անվանել ենք Ինոկենտի»,- գրել է Պիկեն:
Իսկ «Գրանադա»-ի պաշտոնական կայքը հայտարարել է «Աթլետիկո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի տրանսֆերի գնման մասին: Տաղանդավոր ֆուտբոլիստը իբր մանկուց երազել է խաղալ «Գրանադա»-ում:




































