Երեկ երեկոյան Կոնստանտին Մելաձեն իր Lexus ավտոմեքենայով դեպի Կիև ուղևորվելիս վրաերթի է ենթարկել 30-ամյա մի կնոջ, ով մահացել է: Ցավալի նորությունը պատմել է iva_silvestris-ի բլոգերը:
Իրավապահ մարմինների տվյալներով՝ հետիոտնը մեքենայի տակ է ընկել Կիև-Օբուխով մայրուղու վրա: Կիևի շրջանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնում հայտնել են, որ հայտնի պրոդյուսերն իսկապես եղել է ղեկին և սթափ է եղել:
Իր մեղքը Մելաձեն խոստովանել է ու ակտիվորեն համագործակցում է հետաքննության հետ: Հարուցվել է քրեական գործ: Մելաձեին կարող է սպառնալ մինչև 8 տարվա ազատազրկում։






































