Սիրիայի Քոբանի (Այն-էլ-Արաբ) քաղաքի կենտրոնում, որը գրոհում են ԴԱԻՇ (Իրաքի և Շամի Իսլամական Հանրապետություն) ահաբեկչական խմբավորման գրոհայինները, մոտ 700 բնակիչ է շրջափակվել: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ֆարհան Հաքը, գրում է TASS-ը:
Նրա խոսքերով` «մի քանի հարյուր մարդ, հիմնականում տարեց հասակի, չեն կարողանում լքել քաղաքի կենտրոնը: Ընդհանուր առմամբ նրանք մոտ 700-ն են»: Հաքը նաև հայտնել է, որ 10-12 հազար մարդ գտնվում են Սիրիայի և Թուրքիայի սահմանին` Քոբանիի շրջանում, որոնցից շատերին սպառնում են ԴԱԻՇ-ի ուժերը: