Մոտ ժամանակներս Եգիպտոսը նախատեսում է Կահիրեում մարդասիրական համագումար հրավիրել պաղեստինյան հարցով: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած հանդիպումից հետո հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Մուհամադ Ամրը:
Մուհամադ Ամրը հիշեցրել է, որ Եգիպտոսն առանցքային դեր է խաղացել Գազայի հատվածի դեմ իսրայելական ագրեսիան դադարեցնելու մասին համաձայնագրի ձեռքբերման գործում:
«Այժմ մենք ջանք ենք գործադրում, որպեսզի ամրապնդենք ձեռք բերված արդյունքները և շարունակենք պաղեստինյան միասնություն ձեռք բերելու աշխատանքը»,- հավելել է նա:
Մուհամադ Ամրը նշել է, որ Եգիպտոսն արդեն երկար ժամանակ զբաղվում է այս հարցով և «մոտ ժամանակներղ հույս ունի Կահիրեում անցկացնել մարդասիրական համագումար»:











































