Հոլիվուդյան հայտնի դերասան Բրեդ Փիթը 10 միլիոն դոլար է առաջարկում էրոտիկ բնույթի տեսանյութի համար, որի գլխավոր դերում հանդես է եկել իր սիրեցյալ Անջելինա Ջոլին:
Ինչպես հաղորդում է Life News-ը, աստղային զույգի երկար սպասված հարսանեկան արարողությունից առաջ Փիթը վարձել է մասնավոր խուզարկուներ՝ պարզելու համար, թե ինչպես է հայտնվել իր ապագա կնոջը վարկաբեկող տեսանյութը:
Քննիչները պարզել են, որ Ջոլին տնային սեքս տեսանյութի նկարահանումներին մասնակցել է 1999 թ. մի երեկույթի ժամանակ:
Հետախուզական գործակալության տեղեկատվության համաձայն՝ տեսանյութի հետ միաժամանակ նկարահանվել են նաև Անջելինային վարկաբեկող լուսանկարներ:
Փիթին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ Բրեդը տեսանյութը և լուսանկարները կգնի 10 միլիոն դոլարով:
«Դա ավելին է, քան կարող են առաջարկել մեդիա-աղբյուրները: Նրա գլխավոր խնդիրն է զերծ պահել իր երեխաներին մամուլի բացասական տեղեկատվությունից»,-ասել են աղբյուրները:
Անջելինա Ջոլին որևէ կերպ չի մեկնաբանել այս տեղեկատվությունը: Այնուամենայնիվ, նա երբեք չի ժխտել, որ մինչ Բրեդ Փիթին հանդիպելը վարել է բավական «ակտիվ» կենսակերպ:








































