Ամերիկյան Project X կատակերգությունը տորենտ-թրեքերներից օգտվողների շարքում 2012-ի ամենասիրելի ֆիլմն է: Այս մասին հայտնում է TorrentFreak-ը:
Երեք դեռահասների կազմակերպած երեկույթի մասին ֆիլմի ռեժիսորը Նիմա Նուրիզադեն է: 12 մլն բյուջեով ֆիլմը մոտ 100 մլն դոլար է աշխատել: Ֆիլմը համացանցից ապօրինի ներբեռնվել է 8.72 մլն անգամ:
Համացանցից այս տարի ամենից շատ ներբեռնված ֆիլմերի տասնյակը հետևյալ տեսքն ունի: Փակագծերում նշված են ներբեռնումների քանակն ու աշխարհում ֆիլմերի հավաքած գումարները:
1. «X նախագիծ» (Project X՝ 8.72 մլն, 100.9 մլն)
2. «Առաքելությունն անկատար է» (Mission:Impossible՝ 8.5 մլն, 694.7 մլն)
3. «Մութ ասպետ. Լեգենդի վերածնունդ» (The Dark Knight Rises՝ 8.23 մլն, 1.08 միլիարդ)
4. «Վրիժառուները» (Avengers՝ 8.11 մլն, 1.51 միլիարդ)
5. «Շերլոք Հոլմս. Ստվերների խաղ» (Sherlock Holmes: A Game of Shadows՝ 7.85 մլն, 543.8 մլն)
6. «Ջամփ սթրիթ 21» (21 Jump Street՝ 7.59 մլն, 201.6 մլն)
7. «Վիշապի դաջվածքով աղջիկը» (The Girl with the Dragon Tattoo՝ 7.42 մլն, 232.6 մլն)
8. «Բռնապետը» (Dictator՝ 7.33 մլն, 177.5 մլն)
9. «Սառցե դարաշրջան 4-ը» (Ice Age: Continental Drift՝ 6.96 մլն, 875 մլն)
10. «Մթնշաղ: Ասք: Լուսաբաց. մաս 1» (Twilight Saga: Breaking Dawn-Part 1՝ 6.74 մլն, 712.1 մլն)












































