Անգլիացի 37-ամյա կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը կարիերան շարունակելու բազմաթիվ առաջարկներ ունի աշխարհի բոլոր անկյուններից: Այդ մասին է հայտնել Անգլիայի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստի մամլո քարտուղարը:
«Այժմ Դևիդի սեղանին դրված են առաջարկներ աշխարհի առաջատար ակումբներից: Բեքհեմը չի շտապում որոշում կայացնել: Նա ցանկանում է ճիշտ ընտրություն կատարել: Ակումբի ընտրության գործընթացը նոր է սկսվում: Ներկայումս Բեքհեմը անցկացնում է տոներն ընտանիքի հետ»,- հայտնել է ֆուտբոլիստի ներկայացուցիչը:









































