Սևիլիա քաղաքում նոր փողոց է անվանակոչվել«Սևիլիա»-ի երբեմնի ֆուտբոլիստ Անտոնիո Պուերտայի անունով, ով մահացավ 5 տարի առաջ, հայտնում է Diario de Sevilla-ն:
Հիշեցնենք, որ Անտոնիո Պուերտան սրթի կաթված ստացավ 2007 թվականի օգոստոսին «Խետաֆե»-ի դեմ խաղի ժամանակ, որը կայանում էր Լա լիգյաի շրջանակներում:
Նրան շտապ տեղափոխեցին հիվանդանոց, սակայան 3 օր անց, գիտակցության այդպես էլ չգալով, Պուերտան կնքեց իր մահկանացուն:
Հավելենք, որ փողոցը բացվել է Ներվյոն թաղամասում, որտեղ մեծացել է Պուերտան: Դրանից ոչ հեռու գտնվում է «Սևիլիա»-ի մարզադաշտը՝ «Ռամոն Սանչես Պիսխուան»-ը:







































