Vesti.ru-ի փոխանցմամբ՝ այսօր Հորմուզի նեղուցում մեկնարկում են Իրանի ռազմածովային ուժերի զորավարժությունները, որոնք տևելու են վեց օր: Այդ զորավարժությունների ժամանակ իրանական նավատորմը փորձարկելու է հրթիռային համալիրներ, ռազմանավեր ու սուզանավեր:
Սակայն գլխավորն այն է, որ զորավարժությունների ժամանակ փորձարկվելու են Հորմուզի նեղուցի փակման տարբերակները: Այդ նեղուցով օրական փոխադրվում է համայն աշխարհում արդյունահանվող նավթի 1/5-ը:











































