Իսպանական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան մեկնաբանել է այն տեղեկատվությունը, ըստ որի Դավիդ Վիլյան պատրաստվում է լքել ակումբը:
«Չգիտեմ՝ կա արդյո՞ք հավանականություն, որ նա կհեռանա: Կարծում եմ՝ չկա: Ինչ էլ լինի, չեմ ցանկանում, որ Դավիդ հեռանա, քանի որ նա շատ կարևոր խաղացող է «Բարսելոնա»-ի համար», – ասել է Ինյեստան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկատվություն է տարածվել, որ Վիլյան ցանկանում է լքել «Բարսելոնա»-ն, քանի որ գոհ չէ իր կարգավիճակից ու ստացած քիչ խաղաժամանակից:









































