Ուկրաինայի դատախազությունը պահանջում է ցմահ ազատազրկման դատապարտել ՆԳՆ գեներալ Ալեքսեյ Պուկաչին, որը մեղադրվում է լրագրող Գերոգի Գոնգաձեի սպանության մեջ։ Գործը քննվում է Կիևի Պեչորայի շրջանային դատարանում։
Դատախազությունը պահանջում է նաև Պուկաչին զրկել գներալի կոչումից։ Գործի քննությունը կշարունակվի դեկտեմբերի 28-ին։
Դատական լսումներն անցկացվում են փակ ռեժիմով՝ 2011-ից։ Ըստ հետաքննության կարծիքի՝ Պուկաչը և մի քանի հանցակիցներ 2000-ի սեպտեմբերին առևանգել են լրագրողին, տարել անտառ, սպանել են և գլխատել։ Գոնգաձեի դին հայտնաբերվել է անհետանալուց երկու ամիս հետո։
Պուկաչը խոստովանել է, որ անձամբ ինքն է սպանել Գոնգաձեին 2000-ի նոյեմբերի 28-ին։
Ուկրաինայի Գլխավոր Ռադայում հանրայնացվել են ձայնագրություններ, որոնք փաստում են հանցագործության մեջ երկրի նախկին նախագահ Կուչմայի մասնակցությունը։ Սակայն ձայնագրությունների իրական լինելն ապացուցված չէ։
Կուչման կտրականապես հերքում է իր մասնակցությունը լրագրող Գոնգաձեի սպանությանը։












































