«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Բեբեն վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Ռիու Ավե», ինչի մասին հայտնում է պորտուգալական ակումբի պաշտոնական կայքը:
22-ամյա ֆուտբոլիստը կհայտավորվի «Ռիու Ավե»-ի կազմում միայն հունվարի 1-ից հետո, երբ պաշտոնապես կբացվի տրանսֆերային պատուհանը:
Հավելենք, որ այս մրցաշրջանում Բեբեն չէր մասնակցել որևէ պաշտոնական խաղի:









































