Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մտադիր չէ ստորագրել վերջերս խորհրդարանի կողմից ընդունված համաներման մասին օրենքը։ Նա համաձայն չէ, որ երկրում կա 200 քաղբանտարկյալ։ Նա այս մասին հայտարարել է հինգշաբթի օրը երիտասարդների հետ հանդիպման ժամանակ։
Նա իր վրդովմունքն է հայտնել, որ քաղբանտարկյալներ են համարվել լրտեսները, և այն փաստը, որ ամբողջ աշխարհում ավելի քիչ կան քաղբանտարկյալ ճանաչված անձինք, քան Վրաստանում։
Նախագահը հավաստել է, որ խորհրդարանի նման քայլը կսաստկացնի երկրում քրեական մթնոլորտը։
Երիտասարդները ծափահարություններով են ընդունել նախագահի որոշումը։









































