Մեծ Բրիտանիայի Օքսֆորդ դքսության բնակիչը, որը 10 տարի աշխատել է որպես Սանտա Կլաուս, ազատվել է զբաղեցրած պաշտոնից այն բանից հետո, երբ երեխաներին խոստովանել է, որ աշխարհում հրաշքներ չկան:
Ինչպես հաղորդում է The Sun պարբերականը, տղամարդը, որի անունը լրագրողները չեն հայտնում, աշխատել է որպես Սանտա Կլաուս Նյուհեմի առևտրի կենտրոններից մեկում: Նրա կարիերան ավարտվել է այն բանից հետո, երբ շփվել է երեխաների հետ, որոնք եկել էին գնումեր կատարելու: Երեխաների հայրը 6 ֆունտ էր տվել նրան իր երեք երեխաներից յուրաքանչյուրի համար, որպեսզի երեխաները կարողանան խաղալ, շփվել Սանտայի հետ: Սակայն դրա փոխարեն Սանտան երեխաներին ասել էր, որ երբեմն լավ մանուկների հետ նույնպես վատ բաներ են լինում և որպես օրինակ բերել էր ԱՄՆ-ի «Սենդի Հուք» դպրոցում գնդակահարված երեխաներին: Դրանից հետո նա ասել էր, որ Սանտա Կլաուս գոյություն չունի, իսկ երեխաների համար նվերներ գնում են իրենց ծնողները:
Երեխաների ծնողները բողոքել են առևտրի կենտրոնի ղեկավարությանը, որից հետո Սանտա Կլաուսն ազատվել է աշխատանքից, իսկ որպես փոխհատուցում երեխաները ստացել են Լոնդոնի զվարճանքների այգու տոմսեր:








































