Անգլիայի ֆուտբոլի միությունը կարգապահական տույժ չի կիրառի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի նկատմամբ: Այդ մասին տեղեկացնում է կազմակերպության մամլո ծառայությունը:
ԱՖՖ-ն անուշադրության կմատնի «կարմիր սատանաներ»-ի մարզչի ագրեսիվ վարքը «Նյուքասլ»-ի դեմ կայացած հանդիպումը սպասարկող մրցավարների՝ Մայք Դինի, Նիլ Սոուրբրիկի և Ջեյք Կոլինի նկատմամբ:
Հիշեցնենք, որ լեգենդար շոտլանդացու ագրեսիայի պատճառը Ջոնի Էվանսի ինքնագոլի գրանցումն էր այն դեպքում, երբ մրցակցի հարձակվող Պապիս Սիսեն գտնվում էր խաղից դուրս վիճակում:










































