Ինչպես տեղեկացնում է իսպանական հեղինակավոր AS պարբերականը, Մադրիդի «Ռեալ»-ն առաջարկ է արել Քրիշտիանու Ռոնալդուին երկարաձգել կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը մինչև 2015 թվական, որից պորտուգալացին հրաժարվել է:
Նախկինում ասվում էր, թե Ռոնալդուն ցանկանում է, որ իր աշխատավարձը բարձրացնեն, սակայն, ինչպես զգացվում է, այդպես չէ:
Բանն այն է, որ Ռոնալդուն կա´մ չի ուզում երկարաձգել պայմանագրի ժամկետը, կա´մ ցանկանում է խաղալ այնքան, որքան իր ներկայիս պայմանագրով է նախատեսված, քանի որ ուզում է հեռանալ այլ ակումբ:
Նշենք, որ Ռոնալդուի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է «Պարի Սեն Ժերմեն»-ը:









































