Wednesday, 10 06 2026
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
11:50
Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
Ինչո՞վ է պայմանավորված 2025-ին Արդարադատության նախարարության ծախսերի զգալի աճը․ Գալյանի զեկույցը
11:10
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
ԱԺ-ում դժվարություններից ընդդիմությունը պետք է վախենա, ոչ թե մենք․ Ալխաս Ղազարյան
10:50
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
2025-ին մերժվել են 805 անձանց ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները. Պողոսյան

Ահազանգ. դադարեցնել անմարդկային վերաբերմունքը առողջական խնդիրներով զորակոչիկների հանդեպ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ շարունակվում է առողջական խնդիրներով ՀՀ տարբեր բնակավայրերից զորակոչիկների՝ զորակոչի հետ կապված ահազանգերը ծնողների կողմից: Զորակոչվում են քաղաքացիներ, որոնց առողջական խնդիրների վերաբերյալ մտահոգությունները չեն փարատվում բժշկական հանձնաժողովների, զորակոչային հանձնաժողովների կողմից: Ավելին, տպավորություն է ստեղծվում, որ գործում է միայն մեկ մոտեցում՝ ամեն գնով անուշադրության մատնել առողջական վիճակի վերաբերյալ ահազանգերը և բոլոր ձևական հիմնավորումներով երիտասարդներին ճանաչել պիտանի զինծառայությանը և ենթարկել զորակոչի: Ակնհայտ է զինկոմիսարիատների կողմից քաղաքացիների նկատմամբ զուտ չոր և բյուրոկրատական, անմարդկային վերաբերմունքը, որն ուղեկցվում է սպառնալիքով և ճնշումներով:

Գ. Վերանյանը (ծնված 1991 թ-ին) ունի հետևյալ հիվանդությունները. սրտի ռիթմի խանգարում՝ վերփորոքային ռիթմավարի միգրացիա, սինուսային տախիկարդիա, արտահայտված բրադիկարդիա, եզակի վերփորոքային էքստրասիստոլաներ /2 էքս/օր/ «Տախի-բրադիկարդիայի» համախտանիշ, հիսի խրձի աջ ոտիկի ոչ լրիվ պաշարում, հակում սինուսային տախիկարդիայի նկատմամբ, երկկողմանի երկայնակի հարթաթաթություն I-II աստիճանի, աջ ոտնաթաթի դիստալ հատվածի վարուսային դեֆորմացիա՝քայլքի աննշան աստիճանի խանգարումով: և չնայած ծնողի մտահոգություններին՝ Գ. Վերանյանին զորակոչում են ծառայության և ստիպում, որպեսզի ստորագրի զորակոչման մասին ծանուցումը, հակառակ դեպքում կենթարկեն քրեական պատասխանատվության զինծառայությունից խուսափելու համար: Գ. Վերանյանը նախկինում ստացել է տարկետում, սակայն որևէ բուժում չի ստացել այդ ընթացքում:

Ս. Սերոբյանը (ծնված 1991 թ-ին) ունի հետևյալ հիվանդությունները. լրիվ երկատված աջ երիկամ, նստատեղի աջ հատվածի հեմանգիոմա, պիգմենտային խալեր: Չնայած նրա և նրա հարազատների մտահոգություններին և բողոքներին Ս. Սերոբյանին զորակոչում են ծառայության: Ս. Սերոբյանը նախկինում ստացել է երեք տարով տարկետում և այդ ընթացքում նրա մոտ առողջական խնդիրների փոփոխություն չի արձանագրվել:

Ռ. Սարոյանը (ծնված 1994 թ-ին) ունի հետևյալ հիվանդությունները. կարճատեսություն, բարդ միոպիկ աստիգմատիզմ և ըստ ծնողի հավաստման՝ նրա մոտ տեսողական խնդիրները չափազանց լուրջ են: Այնուամենայնիվ, արդեն մի քանի օր է, ինչ նա զորակոչվել է Մատաղիսի զորամաս:

Ա. Դերձյանը (ծնված 1994 թ-ին) ունի հետևյալ հիվանդությունները. գունափոփոխ որքին, որը ախտորոշվել է Վանաձորի հավաքագրման հանձնաժողովի կողմից, որի որոշմամբ նրան պետք է տրվեր տարկետում, սակայն ընդամենը մեկ օր անց Կենտրոնական բժշկական հանձնաժողովը, անփոփոխ թողնելով Արմեն Դերձյանի ախտորոշումը, որոշում է կայացրել զորակոչել նրան շարային ծառայության այն դեպքում, երբ տվյալ հիվանդության որևէ աստիճանի դեպքում նշված չէ շարային ծառայություն: Այժմ արդեն մի քանի օր է, ինչ նա զորակոչվել է Մատաղիսի զորամաս:

Մ. Բաբաջանյանի (ծնված 1994 թ-ին) մոտ 5 տարեկանից սկսած պատվաստումների ժամանակ նկատվել է ուշագնացության նոպաներ, որոնք աստիճանաբար հաճախակիացել են ուժեղ ցավերի, ֆիզիկական ծանրաբեռվածության հետևանքով: Նոպաներից մեկից հետո հետազոտման ժամանակ նրա մոտ հայտնաբերվում է սրտի ռիթմի խանգարում եվ կրծքավանդակի դեֆորմացիա: Հաստատվում է նաև «սրտի միտրալ փականի պրոլապս 3մմ» և «սինկոպե»: Հոլթեր ուսումնասիրության արդյունքում ախտորոշվում է նաև սրտի ռիթմի խանգարում՝ վերփորոքային ռիթմավարի միգրացիա,արտահայտված սինուսային առիթմիա: Բացի այդ, նրա մոտ առկա է քթի միջնապատի թեքություն,որի պատճառով շնչում է բերանով, ունեցել է ձեռքի կոտրվածք: Այնուամենայնիվ, հաշվի չառնելով վերը նշված առողջական խնդիրները՝ Մ. Բաբաջանյանից պահանջում են ստանալ և ստորագրել ծանուցագիրը՝ հայտնելով, որ հակառակ դեպքում նույն օրը ռազմական ոստիկանությունը կձերբակալի նրան զինծառայությունից խուսափելու համար: Նախկինում Մ. Բաբաջանյանին ևս տրվել է տարկետևմ, սակայն առողջական վիճակի փոփոխություն չի գրանցվել:

Կ. Խուբեսարյանը (ծնված 1994 թ-ին) ունի հետևյալ հիվանդությունները. համագործակցված ձախակողմյան շլություն 10: Երկու աչք հիպերմետրոպիա միջին աստիճանի, բարդ հիպերմետրոպիկ աստիգմատիզմ, ամբլոպիա բարձր աստիճանի: Անտեսելով նշված առողջական խնդիրները նրան ստիպել են ստորագրել զորակոչման ծանուցագիրը, հակառակ դեպքում սպառնացել են ենթարկել քրեական պատասխանատվության զինծառայությունից խուսափելու պատճառով: Այդուհանդերձ, զորակոչման օրը որոշվել է իրականացնել փաստաթղթերի լրացուցիչ ուսումնասիրություն այլ տասը զորակոչիկների հետ միասին:

Նշված բոլոր քաղաքացիներին զորակոչել առկա խնդիրների պարագայում՝ առնվազն տարակուսանք է առաջացնում թե՛ բուժզննության օրինականության և հիմնավորվածության, թե՛ զորակոչի կազմակերպման օրիանականության տեսակետից: Ըստ էության, ՀՀ պաշտպանության նախարարությունը զինված ուժերի համալրման հույսը դրել է հիվանդ քաղաքացիների վրա:

Յուրաքանչյուր դեպքում, զինկոմիսարիատների ներկայացուցիչները հայտնել են, որ զորակոչիկները պարտադիր պետք է զորակոչվեն, իսկ ծնողները կարող են շարունակել իրենց բողոքները: Այսինքն, քաղաքացին զրկված է արդյունավետ բողոքարկման վարչական մեխանիզմից, իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունը որևէ երաշխիք չի տալիս, որ առկա առողջական խնդիրների պարագայում զորակոչիկը զինծառայության ընթացքում բարդություններ չի ունենա: Այսինքն, պաշտպանական գերատեսչությունը որևէ կերպ չի ցուցաբերում կամք, ցանկություն՝ վերացնելու զորակոչիկների մարդու իրավունքների խախտումների շարանը՝ ծնողներին և զորակոչիկներին թողնելով հուսալքման և անորոշության մեջ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խստորեն դատապարտում է պաշտպանության նախարարության նման վարվելակերպը, պահանջում է անհապաղ դադարեցնել նշված զորակոչիկների և նման խնդիրներ ունեցող մյուս զորակոչիկների զորակոչը, իրականացնել պատշաճ բուժզննություն, և անդրադառնալ հատկապես մի քանի հիվանդություններ ունեցող զորակոչիկների՝ զինծառայությանը պիտանի լինելու հարցին և տրամադրել տարկետում: Հակառակ դեպքում կունենանք առողջական վիճակի վատթարացման դեպքեր, ընդհուպ անցանկալի ելքերով, որոնց դեպքերում միակ անելիքը կմնա ծառայողական քննության իրականացումը, քրեական գործերի հարուցումը, որոնք չեն կարող վերականգնել կորուստները:

Սա ահազանգ է՝ ուղղված և՛ պաշտպանական գերատեսչությանը, և՛ հանրությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում