«Պարի Սեն-Ժերմեն»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ֆրանսիացի լրագրողներին հայտնել է, որ գոլեր տոնելու որևէ հատուկ ձև չի մշակել:
«Երբեք վաղօրոք չգիտեմ, թե ինչպես եմ տոնելու գոլը: Ամեն ինչ կատարվում է այնպես, ինչպես թելադրում են պահը և իրավիճակը:
Հաճախ ես թռչկոտում եմ սեղմած բռունցքով, սակայն դա ստացվում է հանպատրաստից: Պարզապես անչափ երջանիկ եմ լինում գոլի պահին և ցանկանում եմ դա ցույց տալ բոլորին»,- ասել է ֆուտբոլիստը:







































