Բրիտանացի հայտնի դերասանուհի Քեյթ Ուինսլեթը ամուսնացել է երրորդ անգամ: Նրա ընտրյալը Նեդ Ռոքնռոլն է՝ Virgin կորպորացիայի հիմնադիր Ռիչարդ Բրոնսոնի զարմիկը: Հարսանիքը տեղի է ունեցել դեկտեմբերի սկզբին, սակայն այդ մասին չեն իմացել նույնիսկ Քեյթի և Նեդի ծնողները:
Դերասանուհու պաշտոնական ներկայացուցիչը Daily Mail պարբերականին տված հարցազրույցի ժամանակ հաստատել է, որ Քեյթը և Նեդը ամուսնացել են:
«Փակ արարողությունը կայացել է այս ամիսն Նյու Յորքում: Դրան ներկա են եղել Քեյթի երկու երեխաները և շատ թիչ թվով հարազատներ ու ընկերները: Զույգը նշանված է եղել ամռանից»,-ասել է նա:
1998-2001 թթ. Քեյթի ամուսինը եղել է ռեժիսոր Ջեյմս Թրիփլթոնը, որը նրա դստեր հայրն է: 2003 թ. նա ամուսնացել է ռեժիսոր Սեմ Մենդեսի հետ և նրա հետ ապրել յոթ տարի: Երկրորդ ամուսնությունից Քեյթը որդի ունի:
Նշենք, որ 2012 թ. նոյեմբերին դերասանուհին արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի կինեմատագրաֆում աչքի ընկնող արժանիքների համար:










































