Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն օրերս գաղտնի այցելել է Հորդանան՝ հանդիպելու երկրի թագավոր Աբդալլահ 2-րդի և այլ բարձրաստիճան անձնաց հետ:
Հանդիպումը նվիրված է եղել Սիրիայում անվտանգության իրավիճակի վատթարացմանը, հաղորդում է Լոնդոնում տեղակայված «Ալ-Կուդս Ալ-Արաբի» պարբերականը:
Պարբերականի տեղեկատվության համաձայն՝ Նեթանյահուն և Աբդալլահը քննարկել են Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի մոտ գտնվող քիմիական զենքի պաշարները:
Իսրայելի վարչապետի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունը: