Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Վրաստանը ԵՄ ասոցացումից հետո. գների անկում, աշխատավարձի բարձրացում, ՀՆԱ-ի աճ. аrmtimes.am

Armtimes.am-ը գրում է. «Հունիսի 27-ին Վրաստանը՝ Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ Բրյուսելում ստորագրեց Եվրամիության հետ ասոցացման եւ խորը առեւտրի մասին համաձայնագիրը:

Շուրջ 1000 էջից բաղկացած այս համաձայնագիրը, որը ենթադրում է խորացված համագործակցություն 28՝ մեծամասամբ առեւտրին եւ տնտեսական համագործակցությանն առնչվող ոլորտներում, արդեն իսկ միաձայն հաստատվել է Վրաստանի օրենսդիրի կողմից, իսկ Եվրոպական խորհրդարանն այն նախատեսում է հաստատել այս տարվա դեկտեմբեր ամսին, ինչից հետո էլ փաստաթուղթը վերջնականապես ուժի մեջ կմտնի:

Հարկ է նշել, սակայն, որ Եվրամիության հետ ասոցացման՝ խորը եւ համապարփակ առեւտրի մասին համաձայնագիրն ինքնին չի նշանակում անդամակցություն Եվրամիությանը: Պայմանագրի շրջանակներում կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման պարագայում մի քանի տարվա ընթացքում Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հայտը, որի վերաբերյալ երկրի նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլին քաղաքական հայտարարությամբ էր հանդես եկել դեռեւս 2011 թվականին, կարող է մտնել 28 երկրներից բաղկացած Միության օրակարգ: Մի կողմ թողնելով ստորագրված փաստաթղթի քաղաքական նշանակությունը՝ կենտրոնանանք դրա տնտեսական ազդեցության որոշ մանրամասների վրա:

Թերեւս, առավել կարեւորն այն է, որ փաստաթղթի՝ ուժի մեջ մտնելու պահից Վրաստանը հնարավորություն է ստանում չափերով աշխարհի ամենամեծ շուկա՝ Եվրամիության անդամ պետություններ, իր արտադրությանը պատկանող ապրանքներ արտահանել՝ առանց մաքսային վճարներ իրականացնելու, մինչդեռ ԵՄ-ից Վրաստան ներմուծվող ապրանքների մաքսային վճարումները թեթեւացվելու եւ միայն մի քանի տարվա կտրվածքով են վերջնականապես հանվելու: Զուգահեռաբար, դեպի Եվրոպա արտահանվող ապրանքները պետք է համապատասխանեն որակի եվրոպական ցուցանիշներին, ինչը եւս երկարաժամկետ գործընթաց է:

Այսուհանդերձ, սահմանվել են Վրաստանից ԵՄ արտահանվող ապրանքների չափաքանակներ՝ քվոտաներ: Այսպես, օրինակ, մեկ տարվա կտրվածքով Վրաստանից եվրոպական շուկաներ արտահանվող մսամթերքի քանակը չի կարող գերազանցել շուրջ 5000 տոննան, շաքարավազը՝ 8000, ծխախոտը՝ 500, կաթնամթերքը շուրջ 2000 տոննան, եւ այլն: Ըստ կանխատեսումների, առանց մաքսային սակագների Վրաստանից ԵՄ արտահանվելիք ապրանքների առյուծի բաժինը՝ շուրջ 62%-ը, բաժին է հասնում քիմիական, պլաստիկե եւ ռետինե ապրանքներին:

 

Ամբողջությամբ՝ аrmtimes.am-ում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում