Մոսկվայի «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինն ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է, որ հարձակվող Յուրա Մովսիսյանն արդեն ծանրաբեռնված մարզումների է մասնակցում:
«Այս դադարը մեզ հնարավորություն տվեց թիմում ներգրավել Յուրա Մովսիսյանին ու Ռոման Շիրոկովին, ովքեր սկսել են ծանրաբեռնված մարզումների մասնակցել:
Չեմ կարծում, որ դադարը վնասել է մեզ, բայց հիմա, երբ պետք է նորից սկսենք պաշտոնական խաղեր անցկացնել, անհրաժեշտ է զգալ խաղային ռիթմը»:









































