Warner Bros. կինոստուդիան հրապարակել է իր կինոնախագծերի թողարկման ամսաթվերը մինչև 2020 թ.: Ցուցակը հրապարակվել է ներդրողների հետ ընկերության ներկայացուցիչների հանդիպմանը, հայտնում է Lenta.ru-ն:
Պրեմիերաների ժամանակացույցը հետևյալ տեսքն ունի. (ամիսն ավելացրել է Lenta.ru-ի խմբագրությունը՝ Warner Bros.-ի նախորդ անոնսների հիման վրա).
«Բեթմենն ընդդեմ Սուպերմենի. Արդարության լուսաբաց» (ռեժիսոր Զաք Սնայդեր)՝ 2016թ. մայիս
«Ինքնասպանների ջոկատը» (ռեժիսսոր Դևիդ Էյեր)՝ 2016 թ. օգոստոս
«Հրաշք-կինը» (գլխավոր դերում՝ Գալ Գադոթ)՝ 2017թ. հունիս
«Արդարության լիգա. մաս առաջին» (ռեժիսոր Զաք Սնայդեր, գլխավոր դերերում՝ Բեն Աֆլեք, Հենրի Քևիլ և Էմի Ադամս)՝ 2017թ. նոյեմբեր
«Ֆլեշ» (գլխավոր դերում Էզրա Միլլեր)՝ 2018 թ. մարտ (հավանաբար)
«Ակվամեն» (գլխավոր դերում Ջեյսոն Մոմոա)՝ 2018 թ. հուլիս (հավանաբար)
«Շազամ»՝ 2019 թ. ապրիլ
«Արդարության լիգա. մաս երկրորդ» (ռեժիսոր Զաք Սնայդեր)՝ 2019 թ. հունիս
«Քիբորգ» (գլխավոր դերում Ռեյ Ֆիշեր)՝ 2020թ. ապրիլ
«Կանաչ լապտեր»՝ 2020թ. հունիս
Warner Bros.-ի ղեկավար Քևին Տսուջիհարան նաև նշել է, որ ստուդիան ծրագրում է 3 LEGO ֆիլմ նկարահանել հաջորդ 4 տարիների ընթացքում: Նա առանձնացրել է նաև Ջոան Ռոուլինգի «Ֆանտաստիկ գազաններն ու նրանց բնակության վայրերը» գրքի հիման վրա նոր ֆիլմաշարը: 3 ֆիլմերն էկրան կբարձրանան 2016, 2018 և 2020 թթ.:







































