Մեծ Բրիտանիան կարող է արգելափակել Հյուսիսային ծովում ռուս բիզնեսմեն Միխաիլ Ֆրիդմանի կողմից գազի հանքավայրերը 5 մլրդ եվրոյով գնելու գործարքը: Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
Financial Times-ը համարում է, որ գործարքի հավանական արգելափակումը նշանակում է, որ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի սառեցված հարաբերությունների «զոհ» են դառնում նաև մասնավոր ընկերությունները:
Ըստ վերլուծաբանների՝ Ֆրիդմանի փոխարեն RWE-ի ակտիվների պոտենցիալ գնորդ է համարվում գերմանական BASF քիմիական կոնցեռնը:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր՝ Գերմանիայի կառավարությունը հավանության էր արժանացրել Dea նավթագազային ընկերության վաճառքը ռուս ներդրողներին: Գործարքի գումարը 5 մլրդ եվրո է: Գործարքի փակումը նախատեսվում է մինչև տարեվերջ:
RWE Dea-ն աշխատում է 14 երկրում, վերլուծաբանները Dea-ի արժեքը գնահատում են 4-7 մլրդ եվրո: Ակտիվի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել նաև Wintershall-ը և Կատարի պետական ընկերությունը:









































