Շատ փորձագետների կարծիքով՝ Ուկրաինայում սեքս-շուկան աստիճանաբար եվրոպական գծեր է ձեռք բերում և դառնում ավելի քաղաքակիրթ, հայտնում է dfact.net-ը:
Տնտեսական գործունեության տեսակների ուկրաինական դասակարգիչը պաշտոնապես ներառում է այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են՝ էսկորտը, ամուսնական գործակալությունները, ծանոթությունների ծառայությունները:
Տեխնիկական կարգավորման և սպառողական քաղաքանության պետական կոմիտեի ընդունած նոր դասակարգչի հիմքում ընկած են եվրոպական պետությունների նմանատիպ փաստաթղթերը:
Հիմա էսկորտ-ծառայությունները լիովին օրինական են, դրանց տրված է № 96.09 կոդը: Հնարավոր է՝ սա Ուկրաինայում արագորեն զարգացող սեքս-բիզնեսը համակարգելու ու վերահսկողություն սահմանելու հնարավորություն տա:
Ըստ ոչ պաշտոնական, բայց բավական ճշմարտամոտ վիճակագրության՝ Ուկրաինայում ավելի քան 50 000 կին զբաղված է սեքս-շուկայում: Նրանցից մոտ 9 000-ն աշխատում է Կիևում: Գերմանական Bild ամսագիրն ուրիշ թիվ է հրապարակում՝ 100 000:






































