Վերջերս Indiewire-ին տված հարցազրույցում դերասանուհի Քրիստեն Ստյուարտը խոստովանել է, որ սեքսով զբաղվելն իր մոտ առաջացնում է ծիծաղ ու ծակծկոց որովայնում: Այդ պահերին նրա համար շատ դժվար է տրամադրվել ու կենտրոնանալ ինտիմ կապի վրա: Քրիստենն այս կերպ արտահայտվել է «Ճանապարհին» ֆիլմի նկարահանումների ժամանակ ինտիմ տեսարանների մասին: Դերասանուհու խոսքով՝ հենց նկարահանումների ժամանակ սեքսուալ տեսարանների նկարահանումներն են շատ ծիծաղելի, հայտնում է raut.ru-ն:
Հատկապես՝ ինտիմ տեսարանն առանձին, ոչ ֆիլմում դիտարկելու դեպքում: Ստյուարտին ծիծաղեցնում է սեքսուալ կապի նմանակումը, դրա անիրական լինելը: Նա նաև ասել է, որ եթե տեսներ ֆիլմի հատվածները, երբեք չէր հավատա հերոսների զգացմունքների իսկությանն ու այդչափ ինտիմ պահին: Ջեք Քերուակի «Ճանապարհին»-ի նոր տարբերակում Ստյուարտը մարմնավորել է երիտասարդ կնոջ, որն ամուսնանում է, բայց ինտիմ կապի մեջ է ոչ միայն իր ամուսնու հետ:
Դերասանուհին խոստովանել է, որ այդպիսի ֆիլմում մասնակցությունն իրեն օգնել է նորովի նայել իրեն և հարաբերությունների անգնահատելի փորձ է տվել:












































