Փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի ֆետրե գլխարկը և Լեդի Գագայի աջ կոշիկը փետրվարի 11-ին աճուրդով կվաճառվեն փարիզյան Drouot աճուրդի տանը, հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Cornette de Saint Cyr աճուրդի տանը:
Armani-ի հիմքով արծաթագույն բոկոտիկը, որը երգչուհին բեմից նետել է 2010-ի դեկտեմբերի 19-ին իր Monster Ball Tour շրջագայության ժամանակ, գնահատվում է 6 000-9 000 եվրո: Սև ֆետրե գլխարկը Maddest Hatter-ից, որը Մայքլ Ջեքսոնը 1984-ին նվիրել է ամերկիացի երգիչ Ջոնաթան Դևիսին Բուֆալոյում համերգի ժամանակ, մասանգետների գնահատմամբ, աճուրդով կվաճառվի 4-5 000 եվրոյով:
Այս իրերից բացի՝ աճուրդի կհանվեն նաև Մերիլին Մոնրոյի նամակների հավաքածուն, ֆրանսիացի երգչուհի Էրմին դե Կլերմոնտ-Թոնների Hermes Birkin պայուսակը, Նապոլեոն III-ի ծրարների դանակը:







































