ԱՄԷ-ի իշխանությունները հայտարարել են «ահաբեկչական բջջի» անդամների ձերբակալման մասին, որը ըստ պետական տեղեկատվական WAM գործակալության, պետության տարածքում նախապատրաստում էր մի շարք ահաբեկչական պայթյուններ:
Համաձայն լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ ձերբակալությունն իրականացվել է Սաուդյան Արաբիայի ուժային կառույցների մասնակցությամբ: Տեղեկություն կա, որ ձերբակալվածների շրջանում կան ինչպես սաուդյան քաղաքացիներ, այնպես էլ ԱՄԷ-ի բնակիչներ: