Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ, Կոլումբիայում մարզադաշտ է բերվել զինված հարձակման արդյունքում զոհված ֆուտբոլասերի դին:
«Կուկուտա Դեպորտիվո» ակումբի 17-ամյա երկրպագուի ընկերները որոշել են նրան վերջին հրաժեշտ տալ նման եղանակով:
Զոհված երիտասարդի ընկերները նրա դագաղը տեղադրել են տրիբունայում` իրենց սիրելի թիմի հանդիպման ժամանակ, իսկ խաղի ավարտից հետո ուղևորվել են գերեզմանատուն և հողին հանձնել նրան:





































