Ծննդյան տոներից հետո Իսպանիայի առաջնության հենց առաջին տուրում «Ռեալ»-ը խնդիրներ կունենա պաշտպանությունում:
«Ռեալ Սոսյեդադ»-ի դեմ խաղին չեն կարողանա մասնակցել Սերխիո Ռամոսն ու Պեպեն, որոնք որակազրկվել են դեղին քարտերի սահմանն անցնելու համար:
Խաղին չեն մասնակցի ինչպես Մարսելոն, այնպես էլ Ռաուլ Ալբիոլը, որոնք վնասվածք ունեն:
Ակնկալվում է, որ Ժոզե Մոուրինյոն ստիպված կլինի խաղադաշտ դուրս բերել Արբելոային, Վարանին, Կարվալյուին ու Կոենտրաուին:





































