Wednesday, 15 05 2024
Խորհրդարանի պաշարում կլինի՞. «Հրապարակ»
ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ»
Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են. «Հրապարակ»
Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ»
Ալիեւը դնում է հանցագործության հետքը վերացնելու հարց. Երեւանի խնդիրը
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին

Հեշտոցի մեջ Իրանից Հայաստան թմրամիջոցներ ներկրած պարսկուհին ՄԻԱՎ վարակակիր է եղել

Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Զոհրաբ Ստեփանյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Այն ժամանակ ամբաստանյալի աթոռին Զոհրաբի հետ միասին նստած էր նաև Իրանի քաղաքացուհի, 29-ամյա Էլհամ Շիրխանին:

2013 թվականի նոյեմբերի 8-ին Էլհամ Շիրխանին Մեղրիի մաքսակետով Իրանից ժամանել է Հայաստան: Նա իր հեշտոցում թաքցրած՝ ապօրինի Հայաստան է ներկրել պահպանակի մեջ փաթեթավորած, 13,744 գրամ մաքուր քաշով «Մետամֆետամին» տեսակի թմրամիջոց, 86 հատ, 0,43 գրամ ընդհանուր քաշով «Մեթադոն» թմրամիջոցի հաբեր: Էլհամը ՄԻԱՎ վարակակիր է:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ թմրամիջոցները նախատեսված են եղել Զոհրաբ Ստեփանյանին իրացնելու համար, սակայն վերջինս չի հասցրել դրանք գնել, քանի որ նույն օրը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները բերման են ենթարկել Էլհամին ու Զոհրաբին:

Էլհամի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված վերոհիշյալ թմրամիջոցները: Նրա մոտ հայտնաբերվել է նաև հոգեմետ նյութ հանդիսացող, 0,39 գրամ քաշով 39 հատ «Նորտրիպտիլին» դեղամիջոցը, որը նա ներկրել էր իր օգտագործման համար: Ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 2-րդ մասով՝ 2 դրվագ և 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ 2 դրվագ հանցագործությունների համար մեղավոր է ճանաչել Էլհամ Շիրխանիին ու վերջին հաշվով դատապարտել 12 տարի ազատազրկման:

Զոհրաբ Ստեփանյանը մեղավոր է ճանաչվել թմրամիջոցներ ձեռք բերելու փորձի համար՝ 34-268 հոդվածի 3-րդ մասով, ու դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման:

Երկու ամբաստանյալների պատժի սկիզբն էլ 2013 թվականի նոյեմբերի 8-ից է:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել միայն Զոհրաբ

Ստեփանյանի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:

Էլհամը չի բողոքարկել դատավճիռը:

Վերաքննիչ քրեական դատարանում հիմնավորելով իր բողոքը՝ պաշտպան Սիմոնյանը պնդեց, որ նախաքննության և դատաքննության ընթացքում չի հիմնավորվել իր պաշտպանյալի մեղքը՝ որ Էլհամը 2013 թվականի նոյեմբերին հենց Զոհրաբին իրացնելու համար էր Հայաստան բերել թմրամիջոցը կամ՝ որ Էլհամի ներկրած թմրամիջոցի ամբողջ քանակությունը պետք է ձեռք բերեր հենց Զոհրաբը:

Հետևաբար, թմրամիջոցի ապօրինի ձեռքբերման փորձի համար Զոհրաբը, պաշտպանի բողոքի համաձայն, պետք է արդարացվի, ճանաչվի անպարտ ու անհապաղ ազատ արձակվի դատարանի դահլիճում: Կամ նրա արարքը պետք է վերաորակվի հոդվածի ավելի մեղմ մասով, համապատասխանաբար պետք է մեղմացվի սահմանված պատիժը:

Մեղադրողն առարկեց պաշտպանի բողոքի դեմ, միջնորդեց մերժել այն, դատավճիռը թողնել անփոփոխ:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի վերաքննիչ բողոքը և ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը Զոհրաբ Ստեփանյանի մասով թողեց անփոփոխ:

Էլհամ Ղասեմիի մասով դատավճիռը չի բողոքարկվել և արդեն իսկ ուժի մեջ է մտել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում