Մադրիդի «Ատլետիկո»-ի մարզական տնօրեն Խոսե Լուիս Կամիներոն նշել է թիմի կատարած աշխատանքը կոլումբացի ռմբարկու Ֆալկաոյին ակումբում պահելու ուղղությամբ:
Ֆալկաոն «Ատլետիկո» է տեղափոխվել 2011 թվականին «Պորտու»-ից: Ֆուտբոլիստի տրանսֆերային գործարքի արժեքը կազմել է 40 մլն եվրո: Այդ ժամանակից ի վեր կոլումբացին իսկական առաջատար է դարձել իր թիմի համար: Բնական է, որ Ռադամելի ծառայություններով հետաքրքրվում են մի շարք թոփ-ակումբներ, սակայն «Ատլետիկո»-ն շարունակում է հարձակվողին պահել «Վիսենտե Կալդերոն»-ում:
«Պետք է գնահատել ակումբի կատարած աշխատանքը, քանի որ մեր օրերում դժվար է նման բարձրակարգ ֆուտբոլիստի պահել թիմում: Մենք տիտանական ջանքեր ենք գործադրել և շնորհակալություն ենք հայտնում Ֆալկաոյին և նրա ներկայացուցիչներին: Ուրախ ենք, որ մոլորակի լավագույն ֆուտբոլիստներից մեկը հանդես է գալիս մեր թիմի կազմում»,- հայտարարել է Կամիներոն:


































