Շատերը մտածում են, որ արևմտյան կինոյի ու էստրադայի աստղերը ապրում են բարձր պարիսպների հետևում, նրանց հսկում են անվտանգության մշտարթուն ծառայողները, սակայն պարզվում է՝ երգչուհի Ռիհաննայի մոտ հնարավոր է ընկնել միանգամայն պատահաբար:
Ինչպես հաղորդում է NY Daily News-ը, Գերմանիայի անհայտ քաղաքացին Ռիհաննայի թիկնապահների կողմից հայտնաբերվել է երգչուհու առանձնատան տարածքում, որը գտնվում է Բարբադոս կղզում: Ընդ որում՝ մինչ հայտնաբերվելը գերմանացին հասցրել է լողալ երգչուհու լողավազանում:
Ամենայն հավանականությամբ, Ռիհաննայի որոշ թիկնապահներ դրանից հետո աշխատանքից հեռացվել են:
30-ամյա գերմանացի զբոսաշրջիկը հայտարարել է իրավապահներին, որ չի էլ մտածել ներխուժել երգչուհու անձնական տիրույթ, այլ լողափի մի հատվածը համարել է հասարակական վայր ու չի կարողացել հրաժարվել լողալու ցանկությունից:
Տղամարդն ի դեմս 24-ամյա աղջկա անգամ չի էլ ճանաչել համաշխարհային ճանաչման հասած երգչուհուն:
Ձերբակալությունից անմիջապես հետո նրան բաց են թողել:






































