Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Նախագահական ընտրությունները պետք է բոյկոտել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԺԿ փոխնախագահ Գրիգոր Հարությունյանը:

– Պարոն Հարությունյան, Ձեզ համար սպասելի՞ էր, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվի 2013թ. նախագահական ընտրություններին:

– Ես 2 օր առաջ ասել եմ, որ նրա առաջադրվելու հավանականությունը տեսնում եմ 50/50 հարաբերակցությամբ: Այսինքն՝ չառաջադրման մասին նրա հայտարարությունն ինձ համար այնքան էլ անակնկալ չէր:

– Պահպանողական կուսակցությունը հայտարարեց, որ ՀԱԿ-ից դուրս է գալիս: Հնարավո՞ր է, որ Լ. Տեր-Պետրոսյանի չառաջադրվելը դառնա ՀԱԿ-ի պառակտման պատճառ:

– Քաղաքականության մեջ ոչինչ պետք չէ բացառել: Եկեք սպասենք, գործընթացները ցույց կտան, թե ինչպես կլինի:

– Իսկ միգուցե Կոնգրեսն ա՞յլ թեկնածու առաջադրի:

– Ես իմ կարծիքը հայտնել եմ, որ կոնկրետ ինձ համար նախընտրելի թեկնածուն Լ. Տեր-Պետրոսյանն է: Իսկ այդ մասին քննարկումներ կլինեն, նոր կասենք: Ես չեմ ուզում սուբյեկտիվ կարծիք ներկայացնել:

– Կարծիք կա, թե այդպիսով մի քանի ուժեր միասին ընտրությունները բոյկոտելու տարբերակն են ընտրել:

– Իմ կարծիքով՝ ընտրություններն ընդհանրապես պետք է բոյկոտել, որովհետև մեր երկրում ընտրություն չի լինում: Թե՚ համապետական, թե՚ ՏԻՄ ընտրությունները ցույց են տալիս, որ մեր երկրում ընտրություն չի լինում: Եվ ճիշտ կլիներ, որ այս իրավիճակում որևէ մեկը չմասնակցեր, որովհետև մեր երկրում այսօր 1 մլն 600 հազար ընտրող չկա: Երբ ընտրություններն ամփոփվում են ու ներկայացնում են, թե այդքան մարդ է մասնակցում, դա բացարձակ ծաղր է ընտրություն կոչված միջոցառման նկատմամբ: Այդպիսի մոտեցմամբ ընտրություն չի կարող լինել, և երկիրը երկիր չի դառնա:

– Այդ դեպքում բոյկոտն ի՞նչ կտա:

– Բոյկոտը լուրջ քայլ կլինի, և դրանով ցույց կտրվի, որ որևէ մեկը չի հավատում այդ ընտրություն կոչվող միջոցառմանը, և որ պետք էլ չէ մասնակցել այդպիսի ֆարսի: Դա էլ քաղաքական քայլ է: Մեր նորագույն պատմության ընթացքում մի քանի անգամ հանդիպել եմ նման ընտրությունների, ինքս էլ եղել եմ այդ ընտրությունների մեջ և տեսել եմ, որ կարևորն այն չէ, թե ժողովուրդն ինչպես է ընտրում, կարևորն այն է, թե ինչպես են հաշվում: 2003թ. Ստեփան Դեմիրճյանի ընտրության ժամանակ, 2008թ. ընտրության ժամանակ: Դուք 1999-ի թվերը նայեք, թե ընտրություններին ինչքան մարդ է մասնակցել և համեմատեք դրանից հետո մյուս բոլոր ընտրությունների մասնակիցների թվի հետ: 1999-ի խորհրդարանական ընտրություններին «Միասնություն» դաշինքի ժամանակ մոտ 1 մլն 50.000-ի չափ ընտրող էր մասնակցել: Եթե իշխանություններն ասում են, թե մեր երկրում կա 3 մլն մարդ, և ընտրողները ընդհանուր բնակչության 60 տոկոսն են կազմում, ուրեմն երկրում կա 1,800,000 ընտրող: Իսկ այդքանից ընտրություններին սովորաբար մասնակցում են 60-70 տոկոսը: Եթե անգամ հաշվենք, որ ընտրություններին 70 տոկոսն է մասնակցել, ուրեմն լավագույն դեպքում մասնակցել է 1 մլն հարյուր հազար ընտրող: Բայց մենք գիտենք, որ ՀՀ-ում 3 մլն բնակչություն չկա: Տխուր է:

– Իսկ բոյկոտը գործող նախագահին ի՞նչ կտա, հատկապես որ նա չի ունենա հիմնական մրցակից, ու նրա վերընտրվելու հավանականությունն էլ մեծ կլինի:

– Այդ ժամանակ լեգիտիմության խնդիր կառաջանա: Ժողովուրդն էլ, իր թիմն էլ կհասկանան, որ այսպես չի կարելի շարունակել: Եթե Եվրոպա ես ուզում գնալ, միջազգային հանրությանն ինտեգրվել, դրսից լուրջ ֆինանսական հոսքեր ես ուզում ապահովել, այդպես չպետք է շարունակես: Երկրի պաշտպանությունն այդպես չեն ապահովում: Այսօր պաշտոնական տվյալներով տարեկան 60-70 հազար մարդ հեռանում է երկրից, ընդ որում՝ հեռանում են երիտասարդները: Խնդրում եմ գնացեք և ուսումնասիրեք միայն մեկ ուղղությունը՝ բժիշկների արտահոսքը: Երիտասարդ, բանիմաց բժիշկների 90 տոկոսը գերմաներեն է պարապում, նույնը՝ մաթեմատիկոսներն են անում: Այդ մասնագետները զանգվածաբար մեկնում են:

– «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ առաջադրվելու է: Իսկ դա նշանակում է, որ բոյկոտ չի լինելու կամ՝ մասամբ է լինելու:

– Ես հաջողություն եմ ցանկանում Ր. Հովհաննիսյանին, և շատ կցանկանայի, որ մեր երկրում ինչ-որ բան փոխվի: Բայց դառը փորձը ցույց է տալիս, որ երկրի ապագայի նկատմամբ իշխանության այսպիսի վերաբերմունքը ազատ ընտրությունների համար հույս չի տալիս:

– Հնարավոր համարո՞ւմ եք, որ ՀԱԿ-ը սատարի Հրանտ Բագրատյանին:

– Ոչինչ չի բացառվում, բայց իմ կարծիքով՝ պետք է չպաշտպանել որևէ մեկին: Ես հարգում եմ բոլորին, հարգում եմ բոլոր թեկնածուների որոշումները, պարզապես կարծում եմ, որ չպետք է առաջադրվել: Հասարակության մոբիլիզացումը տեղի չունեցավ: Խորհրդարանական ընտրություններում §Բարգավաճ Հայաստան¦ կուսակցությունը մոտ 500 հազար ձայն է ստանում և հետո հայտարարում է, որ նախագահական ընտրություններին չի մասնակցում: Իսկ դա նպաստեց, որ ընդդիմադիր դաշտը չհամախմբվի:

– Միգուցե ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի այդ հայտարարությունը Լ. Տեր-Պետրոսյանի որոշման վրա ազդեցություն ունեցավ:

– Չեմ կարող ասել: Լ. Տեր-Պետրոսյանն իր հիմնավորումը տվել է:

– Միգուցե ի սկզբանե Լ. Տեր-Պետրոսյանը առաջադրվելու մտադրություն չի ունեցել, և ՀԱԿ-ում մտադրություն է եղել պաշտպանել ԲՀԿ թեկնածուին, կամ ԲՀԿ հետ միասին՝ ՀԱԿ-ի թեկնածուին:

– Ես հիմքեր չունեմ ձեր ասածը ընդունելու: Տեղյակ չեմ:

– Եթե ԲՀԿ-ն մասնակցեր նախագահական ընտրություններին, թեկնածու առաջադրեր կամ այլ թեկնածուի պաշտպաներ, դա ինչ-որ բան կփոխե՞ր:

– Բնականաբար, եթե մասնակցեր որպես ընդդիմություն, իհարկե, ինչ-որ բան կփոխվեր: Ես դա կապում եմ ընդհանուր հասարակության և ոչ թե որևէ քաղաքական ուժի հետ: Ընդհանուր պրոցեսների վրա անպայման ազդեցություն կունենար:

– Իսկ ԲՀԿ-ն ինչո՞ւ չցանկացավ մասնակցել ընտրություններին: Դա ճնշմա՞ն արդյունք էր, թե՞ այդ կուսակցությունն էլ որոշեց բոյկոտել:

– Չեմ կարող ասել, թե դա ինչ տեխնոլոգիա էր: Համենայնդեպս, ինձ համար այդպիսի մոտեցումն անհասկանալի և անընդունելի է: Եթե խորհրդարանական ընտրություններին մասնակցում են, այդպիսի համակիրների բանակ ունեն և նախագահական ընտրություններին որևէ ձևաչափով չեն մասնակցում: Չեմ ասում, թե անպայման պետք է թեկնածու առաջադրեին, բայց այդ բոյկոտն անհասկանալի է ինձ համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում