37-ամյա ռուս տղամարդը դատարանի առջև կկանգնի անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման համար: Անզգուշության պատճառով նա ծանր վնաս է հասցրել մի կնոջ առողջոությանը: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Քննության վարկածով՝ տղամարդը 100 ռուբլու դիմաց հանգստացողներին լուսանկարել է օձի հետ: Նա օձին գնել էր Կրասնոդարի շուկաներից մեկից:
Այս տարվա օգոստոսին 1-ին օձը խայթել էր 46-ամյա կնոջ ձախ ձեռքի մատը: Հնդկական կոբրայի խայթոցի պատճառով կինը հոսպիտալացվել էր:
Քրեական գործի հետաքննությունն ավարտվել է: Հաստատված մեղադրական եզրակացությամբ մոտ ժամանակերս այն կուղարկվի դատարան՝ ըստ էության քննելու համար՝ հայտնում է Կրասնոդարի երկրամասի Քննչական կոմիտեի քննչական վարչության մամլո ծառայությունը: