Նորվեգացի երիտասարդին, ով հիանալիորեն կառավարում է գնդակը, փորձի է հրավիրել հանրահայտ New York Jets ֆուտբոլային ակումբը:
Տեսանյութերը, որոնցում Հավարդ Ռուգլյանդն առանց նայելու գնդակն ուղարկում է աղբարկղը կամ դաշտի մի ծայրից մյուսը, գրավել է ակումբի ղեկավարության ուշադրությունը:
«Փորձերը շատ լավ են անցել: Նրանք ինձ խնդրեցին մի քանի հնարք իրականացնել: Իհարկե, լարվածություն էի զգում, սակայն փորձում էի այն վերահսկել»,- հայտարարել է 27-ամյա ինքնուս ֆուտբոլիստը:
Ռուգլյանդը երբեք ամերիկյան ֆուտբոլ չի խաղացել, սակայն մարզիչ Մայքլ Հաստեդի կարծիքով` եթե երիտասարդը շարունակի պարապել, պրոֆեսիոնալ սպորտում մեծ բարձունքներ կնվաճի: Մասնագետը պատմել է, որ տաղանդավոր տղային տեսել է համացանցում և անմիջապես փորձել է գտնել նրան:










































