Իսպանիայի ոստիկանությունը այսօր հայտարարել է թմրանյութի առևտրով զբաղվող խոշոր ցանցի չեզոքացման մասին, կալանավորված է 35 մարդ, առգրավվել է 11 տոննա հաշիշ ու 150 հազար եվրո, հաղորդում է AFP-ն:
«Ցանցը վերահսկել է թմրանյութի մատակարարման ամբողջ ընթացքը՝ արտադրությունից մինչև փաթեթավորում ու տարածում Իսպանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ու Նիդեռլանդների տարածքում»,- ասվում է ոստիկանության հայտարարության մեջ:
Թմրամիջոցի առևտրով զբաղվողները իրենց ապրանքը կենտրոնացրել էին երկրի կենտրոնական նահանգում՝ Տոլեդոյում: Բացի թմրանյութերից ու գումարից, ոստիկանությունն առգրավել է չարագործների 14 տրանսպորտային միջոց ու 109 բջջային հեռախոս:








































