ՖԻԴԵ-ի համաշխարհային դասակարգման ընթացիկ աղյուսակում շախմատի Հայաստանի հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանն առաջադիմել է 1 հորիզոնականով:
Արոնյանն առայժմ 4-րդն է: Նա շրջանցել է Ալեքսանդր Գրիշչուկին: Լևոնը 2.6 միավորով ետ է մնում առաջին եռյակը եզրափակող Վեսելին Տոպալովից:
Աղյուսակը շարունակում է վստահաբար գլխավորել Մագնուս Կարլսենը: Իտալացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան, ով վերջին շրջանում դարձել է համաշխարհային շախմատի հայտնությունը, երկրորդն է: Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը՝
1. Մագնուս Կարլսեն – 2863.0 միավոր
2. Ֆաբիանո Կարուանա – 2838.8
3. Վեսելին Տոպալով – 2800.0
4. Լևոն Արոնյան – 2797.4
5. Ալեքսանդր Գրիշչուկ – 2794.6
6. Վիշվանաթան Անանդ – 2791.8
7. Անիշ Գիրի – 2774.7
8. Սերգեյ Կարյակին – 2769.6
9. Հիկարու Նակամուրա – 2767.0
10. Ուեսլի Սո – 2762.0










































