Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Պեպեն անդրադարձել է «Խետաֆե»-ի պաշտպան Խավիեր Կասկերոյի հետ 2009թ. տեղի ունեցած միջադեպին.
«Կասկերոյի հետ տեղի ունեցած միջադեպից հետո մտածում էի մարզական կարիերաս ավարտելու մասին: Դրանից հետո ես ենթարկվեցի սուր քննադատությունների, ինձ սկսեցին «մարդասպան» անվանել:
Ամեն դեպքում, Իսպանիայի առաջնությունում պորտուգալացիների վրա մեծ ճնշում է գործադրվում:
Ինչ վերաբերում է մեր նպատակներին, ապա մենք ցանկանում ենք 10-րդ անգամ դառնալ ՉԼ գավաթակիր: Դա պատմական պահ կլինի «Ռեալ»-ի համար»,- հայտարարեց Պեպեն:









































