Խորհրդային և ռուսական «Ակվարիում» խումբը այս տարի թողարկել է իր բացառիկ թրեքների երկրորդ հավաքածուն: Այսօր ձայնասկավառակը, որը ստացել է «Մեղվաբուծության գաղտնի պատմությունը» անվանումը, հայտնվել է Kroogi.com կայքում: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Հավաքածուում mp3 ձևաչափով 13 թրեք է ընդգրկված, որոնք ներկայում հասանելի են անվճար ներբեռնման համար: Այնտեղ կան «Ակվարիումի» համերգների հազվագյուտ ձայնագրություններ:
Հազվագյուտ ստեղծագործություններով առաջին հավաքածուն կայքում էր հայտնվել օգոստոսի սկզբին: «Օդագնացություն սֆինքսների ուղեկցությամբ» ալբոմը, ի տարբերություն նոր ալբոմի, ներառում է ստուդիայում ձայնագրված երգեր, որոնք բաժանվել են որպես խմբի ալբոմներին կից բոնուս-թրեքներ:









































