Նորվեգիայի խորհրդարանը ընդունել է օրենք բանակում կանանց պարտադիր ծառայության մասին: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով թագավորության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը:
Հայտարարության մեջ նշվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից, իսկ առաջին կին զորակոչիկները երկրի բանակի շարքերը կհամալրեն 2016թ.:
«Սա պատմական որոշում է: Նորվեգիան այդ ոլորտում պիոներներից մեկն է, և մենք հպարտանալու բոլոր պատճառներն ունենք»,- նշել է երկրի պաշտպանության նախարար Ինե Էրիկսեն Սերեյդեն:











































