Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հանդիպել է Ադրբեջանում գտնվող Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմանի հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև տարածաշրջանային բնույթի հարցեր:
Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չեն նշվում: Բիձինա Իվանիշվիլին պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել այսօր և, նախագահ Իլհամ Ալիևից բացի, հանդիպելու է նաև վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ:
Բիձինա Իվանիշվիլին 2013 թվականի հունվարի 17-ին այցելելու է Երևան, իսկ դրանից հետո՝ Թուրքիա:







































