Փորձագետները պարզել են, որ տարիքի հետ կնոջ ձվաբջիջներում միտոքոնդրիումային ԴՆԹ-ի ավելի շատ մուտացիաներ են կուտակվում, որոնք փոխանցվում են նորածնին: Իրենց աշխատանքի արդյունքը հեղինակները հրապարակել են PNAS ամսագրում:
Միտոքոնդրիումները բջջայյին օրգանոիդներ են, որոնցում էներգիա է ստեղծվում բջջի կենսագործունեության համար, սեփական ԴՆԹ ունեն:
Գիտնականներն ուսումնասիրել են 39 զույգերի՝ մոր ու երեխայի միտոքոնդրիումային ԴՆԹ-ները: Մայրերի տարիքը եղել է 25-59 տարեկան: Պարզվել է՝ ավելի մեծ մայրերի երեխաներն ավելի շատ միտոքոնդրիումային մուտացիաներ ունեն:
Միտոքոնդրիումային ԴՆԹ-ի մուտացիաները պատասխանատու են մոտ 200 հիվանդության համար և ներդրում են ունենում դիաբետի, քաղցկեղի, Պարկինսոնի և Ալցհեյմերի հիվանդությունների զարգացման գործում: Դրանք հիմնականում ազդում են շատ էներգիա պարունակող օրգանների՝ սրտի, կմախքի մկանների, ուղեղի վրա:







































