Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկրի նախկին արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի հետ սկսել է նախընտրական քարոզարշավ,- հաղորդում է BBC-ն:
Իսրայելի վարչապետի նախընտրական քարոզարշավի հիմնական թեման լինելու է իրանական հարցը: Նեթանյահուն բազմիցս հայտարարել է, որ Իսրայելի արտաքին քաղաքականության առաջնային խնդիրն է դադարեցնել Իրանի միջուկային ծրագիրը:
Հոկտեմբերին Նեթանյահուն հայտարարել էր, որ հունվարին կայանալիք ընտրություններին իր պահպանողական կուսակցությունը` «Լիկուդ»-ը, միավորելու է ուժերը Լիբերմանի ուլտրաազգայնական «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության հետ:
Հիշեցնենք, որ Ավիգդոր Լիբերմանն Իսրայելի արտգործնախարարի պաշտոնից հեռացել է դեկտեմբերին այն բանից հետո, երբ նրան մեղադրեցին հասարակության վստահությունը չարաշահելու համար:











































