Երևանի ժամանակով 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մեկնարկելու է Հայաստան – Ֆրանսիա ընկերական խաղը:
Ֆրանսիական Orange Sport պարբերականը զրուցել է հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի հետ:
«Կազմի ընտրությունը կախված կլինի ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակից, նրանց թարմությունից: Երկու խաղերի միջև 3 օրվա տարբերությունը շատ կարճ ժամանակահատված է: Բայց դա կազմն ընտրելիս միակ չափանիշը չի լինելու:
Այս խաղը հնարավորություն կտա բարձրացնել ֆուտբոլիստների խաղակցվածությունը, անգամ եթե մեկնարկային կազմը տարբեր լինի նախորդ խաղի համեմատ: Ֆուտբոլիստներից առավելագույն նվիրում եմ ակնկալում Հայաստանի հետ խաղում»,- հայտարարել է Դեշամը:








































