Չինաստանի արևելքում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 11 երեխա էր մահացել, ինչի պատճառով 12 պաշտոնյաներ ժամանակավորապես հեռացվել են աշխատանքից: Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 24-ին: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
15 երեխայի և մեկ ուսուցչի տեղափոխող ավտոբուսը ընկել էր Ցզյանսի մարզի Գուիկսի քաղաքի ճանապարհամերձ լճակը, ինչի հետևանքով զոհվել էին11 դպրոցականներ:
Ֆուրգոնի վարորդը, որը նաև մանկապարտեզի վարիչն էր, հարցաքննության նպատակով ձերբակալվել է:
12 պաշտոնյաներ, այդ թվում` փոխքաղաքապետն ու կրթության և տրանսպորտի բյուրոյի ղեկավարը հետաքննության ընթացքում ժամանակավորապես հեռացվել են աշխատանքից:








































